Ֆրունզիկին պատանի տարիքում հրավիրում են նկարահանվելու ֆիլմում, սակայն ցուցադրության ժամանակ նա գլխիկոր դուրս է գալիս դահլիճից․ միայն իմանաք, թե ի՞նչ էր պատահել պատանուն

Ըստ տեղեկությունների, երբ Ֆրունզիկը 12 կամ 13 տարեկան էր, Գյումրիում հետևում է, թե ինչպես են ընթանում ինչ-որ ֆիլմի աշխատանքները։

Հանկարծ պատանի Ֆրունզիկին է մոտենում ռեժիսորի օգնականն ու հացնում, թե արդյո՞ք պատանին կցանկանա նկարահանվել ֆիլմում։ Բնականաբար Ֆրունզիկը անմիջապես համաձայնվում է։ Նա ֆիլմի մեջ պետք է մոտենար ու գետնիվ վերցներ մի քար, ապա այն մի կողմ շպրտեր։ Պատանի Ֆրունզիկը ամեն բան անում է այնպես, ինչպես նրան ասել էին։

Անցնում են ամիսներ և երբ պետք է Գյումրիում ցուցադրվեր այդ ֆիլմը, Ֆրունզիկը իր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին ասում է, որ ինքը նկարահանվել է այդ ֆիլմում։ Դե բոլորն էլ գնում են ֆիլմը դիտելու։
Երբ գալիս է այն էպիզոդը, որտեղ նա նկարահանվել էր, երևում են Ֆրունզիկի ոտքերը, որոնք մոտենում են քարին, ապա երևում են ձեռքերը, որոնք բարձրացնում են քարը և նետում այն։ Բայց այս ամբողջ ընթացքում Ֆրունզիկը չի երևում։
Քանի որ, պատանին չէր սպասում, որ ամեն բան այսպես է ընթանալու, նա դահլիճից գլխիկոր դուրս է գալիս։