Գիտե՞ք, որ այս բերդը եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը․ եկեք տեսնենք, թե որտե՞ղ է այն գտնվում

Կաքավաբերդը, որը հայտնի է նաև Գեղի կամ Քեղի բերդ գտնվում է Արարատի մարզում՝ Խոսրովի արգելոցի տարածքում։

Կաքավաբերդի մասին հիշատակել է 9-8-րդ դարերում Հովհաննես Դրասխանակերտցինորպես Բագրատունիների տոհմական տիրույթի: 11-րդ դարում Կաքավաբերդը անցել է Պահլավունիների, իսկ 12-13-րդ դարերում Պռոշյանների տոհմին:

Ամրոցն այժմ կանգուն է ու լավ պահպանված է։ Այն կառուցված է բարձր լեռան գագաթին, որ երեք կողմից անմատչելի է։ Բերդի ներսում պահպանվել են եկեղեցին, այլ շենքերի ավերակներ։

Եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում: