Համո Սահյանը այնքան համեստ էր, որ չէր ընդունում իր ընկերների կողմից հնչող գովասանքները․ այս պատմությունը հենց նման դեպքի մասին է

Համո Սահյանի կյանքից մեզ բազմաթիվ հետաքրքրիր պատմություններ են հասել։ Այդ պատմություններից յուրաքանչյուրում կարող ենք նկատել, որ մեծ գրողը համեստ էր և չէր սիրում ինքնագովեստով զբաղվել։ Նման մի պատմություն ներկայացնում ենքք ստորև․

Համո Սահյանն ասաց.
–Ավետիք Իսահակյանը մի անգամ գրողների միությունում ասել է առաջին կնոջս. «Բանաստեղծները երեք տեսակի են լինում. տիեզերական, դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»։ Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես՝ մնաք բարով»։ Ազգային…»։
Եվ Իսահակյանը բազմանշանակ լռել է։


–Ազգայի՞նը ով է բա, Վարպետ,–հարցնում է կինս։


–Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»…


–Այդպես է ասել Իսահակյանը։ Պահ է, միտքն այդպես է եկել, այդպես է ասել պահի ազդեցության տակ,–Համո Սահյանը ամաչելով հասկացրեց, որ լուրջ չընդունեմ Իսահակյանի ասածը և ավելացրեց.–Ոնց թե, բա Թումանյա՛նը, բա Չարե՛նցը… Թումանյանը ազգային չէ՞ր, համամարդկային չէ՞ր, տիեզերական չէ՞ր… Թե ուզում ես իմանալ՝ Թումանյանը ե՛ւ ազգային է, ե՛ւ համամարդկային է, ե՛ւ տիեզերական. բոլորը միասին է…