«Սպորտում էլ թուրքերը ՄԵԶ պիտի շնորհակալ լինեն». հենց ՀԱՅԵՐՆ են առաջին անգամ ներկայացրել Թուրքիան օլիմպիական խաղերում. ովքե՞ր էին ՆՐԱՆՔ

Շավարշ Քրիսյանը, հիրավի, հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ,  հայկական ֆուտբոլի  «Բալտալիման» առաջին ակումբի հիմնադիրը: Նա եղել է մեծ մանկավարժ, գրող, հրապարակախոո, լրագրող, օսմանյան կայսրությունում  մարզական առաջին « Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը:

Հենց մեծ հայորդու ջանքերով, պատմության մեջ առաջին անգամ, Թուրքիան պատվիրակություն է գործուղել օլիմպիական խաղեր: Օսմանյան պետությունը  գումար չի հատկացրել և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա է վերցրել հայկական համայնքը:

Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն:  Կարևորն այն է, որ  մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը, ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ: Ժամանակն է, որ արդեն հակառակն ասեն, և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա, ճանաչի մեզ և մեր նվաճումները»:

Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում  եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել։ 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը: Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը: Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար:

1500 մ վազքում, 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է 5-րդը: Իսկ Փափազյանը  գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը: Բայց գնահատելով այն հանգամանքը, որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում:

Ինչ վերաբերում է Օսմանյան կայսրությունում սպորտի մեծ ջատագով Շավարշ Քրիսյանին, 1915-ի  օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել  են բերդից, տարել Անկարայից դուրս ու գնդակահարել: Այսպես են  երախտամոռ օսմանները վարձահատույց եղել  29-ամյա հայ ականավոր գործչին: