Պատանի հերոսը ծնվեց բանակի օրը ու ԿՅԱՆՔԸ տվեց ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ․ ԱԹՍ-ի հրավածը խլեց նրա ու 4 ընկերների կյանքը

Արտակ Սեյրանի Գրիգորյանը ծնվել է 2002թ-ի հունվարի 28-ին Էջմիածնի շրջանի Դողս գյուղում։ Պատանի հերոսը 2020թ-ի հուլիսին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Մեղրիի զորամասում։ Հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Իշխանաձոր, եղել է URAL-ի վարորդ, հրետանավոր։

Կռվել է նաև Ջաբրայիլում։ Նա շատ էր սիրում Իշխանաձորը։ Երբ տուն էր զանգում, մորն ասում էր, որ իմ ծննդավայրից հետո այս գյուղն եմ սիրում։ Նա պաշտպանեց այդ գյուղը իր կյանքի գնով, մարտնչեց իր սիրելի Իշխանաձորի համար ու ընկավ հերոսի մահով՝ հոկտեմբերի 18-ին։ ԱԹՍ-ի հարվածը խլեց նրա ու իր ծառայակիցների կյանքը։

5 ՀԵՐՈՍՆԵՐԸ անմահացան միասին։ Աճյունը գտել են դեկտեմբերին։ Արտակը արդար, բարի, կամեցող տաղ էր։ Բոլորն էին սիրում նրան։ Նա բազում երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար։ Բանակի օրը ծնվեց ու կյանքը տվեց իր հայրենիքի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ։