Աշոտը Հայաստան էր եկել Ռուսաստանից  ու անցել ծառայության հայոց բանակում․  նա մի հերոս էր, ով բոլոր թիրախները խոցում էր անվրեպ

Մեր հերոսների մասին դեռ երկար է խոսվելու։ Յուրաքանչյուրիս պարտքն է իմանալ նրանց կատարած սխրանքների մասին։ Մեր անձնվեր հայորդիներից է Խոմով Աշոտ Միհրանին։ Նա ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում 2001թ-ի մարտին։ 4 տարեկանից հորաքրոջ տանն էր ապրում, շատ բարի էր ու քչախոս։

Դեռ փոքրուց սիրում էր զինվորի համազգեստը, նույնիսկ ընդունվել էր Փոքր Մհեր։ 9 տարեկանում մահացավ հայրը։ Այդ ծանր կորստից հետո նա որոշեց ծառայել այստեղ՝ Հայաստանում։ 2019թ-ի հուլիսին անցավ ծառայության՝ հայոց բանակում։ Գերազանց ծառայում էր, նրա անունը լավագույն զինվորների ցանկում էր, իսկ կրակայինները կատարում էր փայլուն։

Մարտնչել է Ջրականի դիրքերում։ Այնքան խիզախություն է դրսևորել, որ Ջալալ Հարությունյանը Աշոտին պատերազմի օրերին շնորհել է լեյտենանտի կոչում։ Բայց օրեր անց թշնամու դիպուկ կրակը խլել է մեր կապուտաճյա հերոսի կյանքը։ Նա խոցել է թշամու ԱԹՍ և այլ զինտեխնիկաներ։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին կարմիր շուկայում։ Հավերժ փառք մեր հերոսներին։