«Իր հրանոթով ոչնչացրել է թշնամու ամենակարևոր կրակակետերը, թշնամուն պատճառել մեծաթիվ կորուստներ». ճանաչե՛նէ ՀԵՐՈՍ ՌՈՒԲԵՆԻՆ

Մեր արծիվն է՝ Ռուբեն Պողոսյանը:

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանող Ռուբեն Պողոսյանը, որը ծառայության էր անցել Արցախի զորամասերից մեկում՝ որպես հրետանու նշանառու, 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին՝ առաջնագծի թեժ կետերում` Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա (Ֆիզուլի), Ջրական (Ջաբրայիլ), Արա լեռ, (Ջուվառլու):

Մերօրյա հերոսը ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սովորել է Բերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մարուսյա Սաղումյանի անվան ավագ դպրոցում: Ավարտել է նաև Բերդի արվեստի դպրոցը։ Տիրապետում էր արևելյան մարտարվեստին: Նա առաջնորդվում էր Գարեգին Նժդեհի`«Ասպետ եղիր նախ անձի՛դ նկատմամբ» խոսքերով, որն էլ դարձավ նրա անմահության ուղին»:   

Զինակից ընկերների և Ռուբենի հմուտ նշանառման շնորհիվ նրանց առջև դրված մարտական խնդիրը կատարվել են պատշաճ՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ։

Հրետանային դիվիզիոնի 21 հերոս տղաներից մեկը՝ Ռուբեն Պողոսյանը, զոհվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, Հադրութի շրջանի Վարանդա կոչվող հատվածում: Ռուբենն իր ընկերների հետ թշնամու դեմ կռիվ է տվել միասնաբար, անմահացել՝ հերոսաբար: Պատերազմից 1 տարի անց՝ 2021թ.նոյեմբերի 2-ին, նրա և իր 10 ընկերների աճյունները փոխանցվել են հայկական կողմին: Ռուբեն Պողոսյանի աճյունը հարազատները հողին են հանձնել դեկտեմբերի 3-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Ռուբեն Արսենի Պողոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով: