ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂԱՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻՆ, ում անունն այսօր քչերն են հիշում. ո՞վ է բեմական խոսքի ԹԱԳՈՒՀԻՆ

Դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր, և այս բոլորը նկարագրում են մի տաղանդավորչ մարդու՝ Հրաչուհի Ջինանյան:

Հ. Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր:

Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:

1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը: Անվանի դերասանուհու որդին դերասան Արթուր Ութմազյանն է: