«Հրետանու միջոցով թշնամուն պատճառել է մեծաքանակ զոհեր և զինտեխնիկայի զգալի կորուստներ». ճանաչե՛ք ՀԱՅՐԵՆԻՔԻ համար կյանքը զոհած ՀԵՐՈՍ Ռոմային

Ռոմա Վալերիի Լալայանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 26-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը։ Ծառայության է անցել 2005 թվականին Հայկազովի հրետանային բրիգադում։ 2015 թվականից ծառայել է Ֆիզուլիում՝ որպես հրամանատարի հրետանու գծով օգնական, իսկ 2017 թվականից եղել է Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրետանու շտաբի պետը։

May be an image of one or more people, people standing and outdoors

Պատերազմի հենց առաջին օրից մարտեր է մղել Ջրականից մինչև Մարտունի ընկած ճակատային գծի բոլոր հատվածներում։ Հրետանու կրակը ճիշտ կառավարելու շնորհիվ թշնամուն պատճառել է զինտեխնիկայի և մարդկային զգալի կորուստներ: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին՝ կյանքի գնով պաշտպանելով ժողովրդի կողմից իրեն վստահված մարտական դիրքը։ Ամուսնացած էր։ Ունի մեկ զավակ։

Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...