Ինչպե՞ս այս հնդիկ երիտասարդը հայտնվեց Հայաստանում և ինչու՞ է արդեն 7 տարի ապրում այստեղ. Մենք նրանից շատ սովորելու բան ունենք

Այս տղան Ինդեր Դհայիլան է, ով Հնդկաստանից է, չնայած արդեն 7 տարի է ապրում է Հայաստանում: Ինդերը երբեք չէր պատկերացնի, որ կհայտնվի այստեղ կամ այսքան կսիրի մեր երկիրը, սակայն ճակատագիրը լրիվ այլ կերպ դասավորվեց:

inder

Ինդերի կյանքում ամեն ինչ փոխվեց, երբ Հնդկաստանում հանդիպեց մի հայ աղջկա: Նրանք ծանոթացան, սիրահարվեցին և ամուսնացան Հնդկաստանում: Սակայն Ինդերը զգում էր, որ կինը չի կարողանում հարմարվել այնտեղի պայմաններին և որոշեց տեղափոխվել Հայաստան: Չնայած այդ ռիսկային քայլին՝ երիտասարդը շատ սիրեց Հայաստանը, ընդամենը մի քանի ամսում սովորեց հայերենը, աշխատանք գտավ և հիմա չի պատրաստվում ուրիշ տեղ գնալ:

ararat

Հնդկաստանում նա ուներ հոբբի, որով զբաղվում էր ազատ ժամանակ. լուսանկարչությունը: Բայց Հայաստան գալով՝ նա զարգացրեց իր այդ հմտությունը և դարձավ պրոֆեսիոնալ լուսանկարիչ:

hayastan

Ինդերի խոսքով՝ հայերի և հնդիկների միջև բավականին շատ նմանություններ կան: Դրանցից մեկը նրանց երկուսի հյուրընկալությունն է, երբ մտնում ես մեկի տուն, և նա մի ամբողջ սեղան է բացում քո առաջ: Սակայն բողոքում է երևանյան երթևեկությունից, և ասում, թր զարմանում է, թե ինչպես են մարդիկ հասցնում այդքան խախտումներ անել:

gyugh

Ինդերը պատերազմի օրերին կամավորագրվել է, սակայն նրան չեն տարել: Բայց երիտասարդը չի համակերպվել այդ մտքի հետ և փորձել է գոնե կամավորություն անելով որևէ օգուտ տալ իր սիրելի Հայաստանին: Հնդիկ տղան վստահեցնում է, որ իր սիրտը նույնպես ցավում է իր Հայրենիքի համար այնքան, որքան յուրաքանչյուր հայինը: Հայրենիք բառը նա շեշտում է՝ ասելով, որ այնտեղ, որտեղ ապրում ես, աշխատում ու սնվում հենց հայրենիքն է:

dasht