«Հայրս նույնիսկ սեփական տունը վաճառեց, որ օգնի ՀԱՅԵՐԻՆ, բայց նրան մեջքից հարվածեցին». ահա, թե ինչպես ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆԵՑ

Մեծ Ներգաղթի ժամանակ Սփյուռքում դերակատարություն ունեցած  հայերի պատմությունները շատ են ու բազմազան: Նրանիցի մեկի՝ Խոսրով Տապաղեանի մասին պատմել է նրա դուրսը՝ ամերիկաբնակ Մարալ Տապաղեանը։

Իմ հայրը ցեղասպանությունից փրկվածներից մեկն է: Ծնվել է Տիգրանակերտում 1909թ-, բայ ցորոշ հանգամնաքերի բերումով անձնագրի մեջ նշված է 1912: Հայրս ՝ Միհրան Դաբաղյանը մաքսատան ղեկավարի պաշնն էր ղեկավարում: Հայրս որբ էր ու ապրում էի մորաքրոջ հետ: Նրանք էլ Մոսուլում՝ Իրաքում, առաջին գինու գործարանը հիմնած հայերն էին:

Գալով Իրաք՝ Մոսուլ ՝ հայրս դառնում է քաղաքի գլխավոր եկրաչափը: 1947թ-ի ներգաղթի ժամանակ նա շատերին է օգնել, որ կարողանան Հայաստան վերադառնալ: Նույնիկ ունեցած ամենաթանկ բաներն էի վաճառում, անգամ տունը, որ հայերին ապահովի գումարով, որ կարողանան հայրենիք վերադառանալ:

Նա շատ հայրենանվեր էր ու հայրենասեր: Նույնիսկ օտար երկրում ամեն օր պարտադիր մեր տանը հայկական ռադիո էր միացրած: Հայրս զրկվեց պաշտոնից և գիտեք ու՞մ պատճառով, հենց այդ նույն հայերի, ում այդքան նվիրված էր հայրս: Նա սեփական տունն ու հարստությունը վաճառեց, իսկ ուրիշ հայեր գնացին բողոքեցին, որ նա կոմունիստ է ու նրան պաշտոնից ազատեցին:

Բայց հայրս լավ կրթություն էր ստացել, շատ լավ անգլերեն էր խոսում ու նրան Գերմանիայից ու Ամերիկայից լավ առաջարկներ արեցին:

Մայրս միշտ կատակով ասում էր՝ լավ է շապիկով ես տուն եկել, դա էլ չես տվել: Շատ հայեր էին գալիս, որ նրանից օգնություն խնդրում ու նա ամենավերջին փանկ բանն էլ կհաներ ու կտար: Նրան այսօր քչերն են հիշում, բայց հայրս աննկարագրելի հայերնանվեր գործ է արել, ես ուզում եմ, որ նրան բոլորը հիշեն: