Չարդախլու. գիտեք՝ ինչու է այս հայկական գյուղը համարվում ԽՍՀՄ-ում ամենահերոսականը

Չարդախլու գյուղը, որը հայտնի է նաև Խաչիսար անունով գտնվում է Շամխոր քաղաքից դեպի արևմուտք։ Մինչև Արցախյան հակամարտությունը այն ունեցել է բացառապես հայկական բնակչություն։

Чардахлы: почему это армянское село считалось самым героическим в СССР?

Գյուղը նախկինում գտնվում էր Խաչասար լեռան արևելյան լանջին, իսկ այնուհետև տարածվել է նաև արևմտյան լանջի վրա։

Ըստ ավանդության Խաչասար լեռան վրա եղել է մի մեծ զանգ, որով շրջակա բնակիչներին նախազգուշացրել են թշնամիների հարձակումների մասին։

Չարդախլուն հին, բազմադարյան մշակույթ ունեցող գյուղ է։ Այն եկել է դարերի խորքերից։ Դա են վկայում նրա բազմաթիվ հուշարձանները՝ խաչքարերը, տապանաքարերը, մատուռները, եկեղեցին։

Խորհրդային տարիներին այս գյուղը համարվում էր ամենահերոսականը ԽՍՀՄ բոլոր գյուղերից։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Ամեն ինչ պարզ է՝ միայն 2 հազար հոգի ունեցող այս փոքրիկ բնակավայրը Հայրենական մեծ պատերազմի տարիներին իր 1250 բնակիչներին՝ տղամարդկանց ու կանանց, ուղարկեց միանգամից ռազմաճակատ։ Որից 452-ը, ցավոք, այդպես էլ տուն չվերադարձան,

Չարդախլուն երկրին տվել է միանգամից 2 մարշալ (Բաղրամյան և Բաբաջանյան), 12 գեներալ, 57 գնդապետ և անթիվ սպաներ։ Եվ չմոռանանք՝ Խորհրդային Միության 7 հերոս։ Իսկ Բաղրամյանը երկու անգամ հերոսացել է։

2 главные легенды Чардахлы

Զարմանալի չէ, որ պատերազմից հետո Չարդախլուի մասին ֆիլմեր նկարահանվեցին, գրքեր գրվեցին։

Խորհրդային տարիներին Չարդախլուում գործում էր տեղի բնակիչների սխրագործության թանգարան։ «Քաջերի գյուղը» ֆիլմը հենց այս գյուղի մասին է պատմում։ Ի դեպ, սկզբում ցանկացել են այս ֆիլմն անավանել «Չարդախլուի մարշալներ», սակայն մարշալներ Բաբաջանյանն ու Բաղրամյանը չհամաձայնեցին՝ ֆիլմը Չարդախլուի բոլոր հերոսների մասին է, և ոչ միայն նրանց։

Հիմա ի՞նչ է կատարվում Չարդախլուի հետ։
Ավաղ, գյուղի բնակիչները (300 ընտանիք) ստիպված եղան լքել իրենց հինավուրց հայրենիքը 1980-ականների վերջին։ Իսկ հիմա նրանք ապրում են Հայաստանում, որտեղ հիմնել են նոր բնակավայր՝ Զորական անունով։

Ինքը՝ Չարդախլուն, խորհրդային ժողովրդի նախկին ռազմական հերոսության հիշողությունը ջնջելու նպատակով, նոր իշխանությունների կողմից վերանվանվել է Չանլիբել…
Սակայն Չարդախլեցի հայ փառապանծ հերոսների հիշատակը դարեր շարունակ կմնա։