«Ինքը զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, 2 տարի անց էլ հայրը չդիմացավ որդու կորստին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գևորգին
Գևորգ Գագիկի Վարդանյանը Ապրիլյան պատերազմի Հերոսներից է, ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում: 6 տարեկան էր, և տեղափոխվեցին Ռուսաստանի դաշնություն: Այնտեղ էլ հաճախեց դպրոց: Շատ լավ էր սովորում, շարադրություն գրելիս էլ, հորը հարցեր տալով, գրել էր Արցախի մասին էր։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ՝ գազաֆիկացման բաժինը, բայց դեռ 18-ը չէր լրացել, երբ ծնողներին թողեց Ռուսաստանում ու վերադարձավ Հայաստան՝ Հայոց Բանակում ծառայելու համար։ Գևորգը հայերեն գրել ու կարդալ չէր կարողանում, բայց ցանկանում էր ծառայել Հայաստանում:
Հայոց Բանակ զորակոչվեց 2015 թվականի հունվարի 24-ին: Համոզված էր, որ Արցախում է ծառայելու ու այդպես էլ եղավ: 6 ամիս Մարտակերտում ծառայելուց հետո տեղափոխվեց Թալիշ:
Ծառայակից ընկերները Գևորգին Ռուսկի մականունն էին տվել։ Գևորգը ծառայության ընթացքում ընկերոջ կյանքը փրկելու համար շնորհակալագիր և 7 օրյա արձակուրդ էր ստացել, բայց 5 օր անց վերադարձավ զորամաս՝ ասելով պիտի հերթափոխ լինի տղերքը մեղք են: Գնալիս ծնողներին խոստացել էր հետ գալ ու 20-ամյակը միասին նշել, բայց… ախ էդ ապրլիը…


Պատերազմի ընթացքում Գևորգը ամենավտանգավոր դիրքում է եղել, (Սիս) դիրքում, թեժ մարտերին հետ չի նահանջել, պայքարել է մինչև վերջ: Ապրիլի 3-ին զանգահարել է մայրիկին և ասում էր՝ մամ ջան ես լավ եմ, ես ողջ և առողջ հետ կգամ տուն: Բայց, ցավոք, ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը Գևորգը անմահացավ։ Գևորգի զոհվելու լուրը ստանալուց հետո ծնողները տեղափոխվեցին Հայաստան: Նրանց այցելեց Գևորգի ընկերը, ում կյանքը Գևորգը փրկել էր, շնորհակալություն հայտնեց ծնողներին Հերոս որդի մեծացնելու համար։
Գևորգից հետո 2 տարի անց մահացավ Հայրը, չդիմացավ ցավին…
Գևորգ Գագիկի Վարդանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը։ Գևորգի կյանքը ու երազանքները կիսատ մնացին: Հայրենիքը գերադասեց բոլորից և ամենից շատ:
Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...