Կանչվոր Սուրբ Աստվածածին վանք. այն այժմ վերահսկում են թուրքերը. դուք կզարմանաք, եթե իմանաք՝ որտեղ է այն գտնվում

Թուրքական կողմին անցած կիպրական հատվածում կա ևս մեկ հայկական վանք, որը ունեցել է մեր թշնամու վերահսկողության տակ մնալու տխուր ճակատագիրը: Խոսքը Կանչվոր Սուրբ Աստվածածին վանքի մասին է:

Ամրոցի դերակատարություն ունեցող վանքը կառուցվել է 1346 թվականին՝ Կիլիկիայի հայ փախստականների և գաղթականների կողմից։ Այն կառուցված է հայկական ճարտարապետության ոճով՝ հունակիպրական տարրերով։ Վանքը Կիպրոս կղզու հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից է եղել, որտեղ ապրել ու ստեղծագործել է հայ փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ  Ներսես Լամբրոնացին։

1571 թվականից վանքը դադարել է իր գործունեությունը։ 1907 թվականին այն վերանորոգվել է, և վերադարձվել Հայ Առաքելական եկեղեցուն։  1957 թվականին այն այրվել է թուրք կիպրոսցիների կողմից։ Այնուհետև վանքի մուտքը փակվել է և այնտեղ տեղակայվել է զինվորական բազա։ 2003 թվականին արգելքը մասնավորապես վերացվել է, իսկ 2005 թվականից ի վեր զբոսաշրջիկներին նորից թույլ են տալիս այցելություններ կատարել վանք։