«Ես հաշվել եմ օրերը՝ 154 օր ինքը չկար, հետո ԴՆԹ-ով հաստատվեց». կինը ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ՝ կամավոր պատերազմ մեկնած Օգսեն Թովմասյանի մասին

«Անօդաչուն է հարվածել, ինքը ոտքից վիրավորվել ա։ Հետո ականատեսները պատմում են, որ այրվել ա, քանի որ հրդեհ ա եղել տարածքում։ Դրա համար մոտ 5 ամիս չէին գտում, ես հաշվել եմ օրերը՝ 154 օր ինքը չկար, հետո ԴՆԹ-ով հաստատվեց»,- հուզմունքով պատմում է 44-օրյա պատերազում զոհված Օգսեն Թովմասյանի կինը՝ 42-ամյա Նաիրա Սահակյանը։

42-ամյա Օգսեն Թովմասյանը Սիսիան քաղաքից էր։ Սովորել է Սիսիանի N 68 ուսումնարանում, ստացել տրակտորիստ-մեքենավարի մասնագիտություն։ Զինծառայող էր, աշխատել է Սիսիանի զորամասում՝ որպես վարորդ։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա։

Կինը պատմում է, որ մինչ հոկտեմբերի 8-ը ամուսինը Սիսիանի դիրքերում էր, այնուհետև զորքը մեկնել է Արցախ՝ Կարմիր Շուկա, որտեղ էլ օրեր անց տեղի է ունեցել ողբերգական դեպքը․ «Զորքը Սիսիանից գնում ա Ղարաբաղ, ինքը էդ մեքենաներից մեկի վարորդն էր։

yntaniq

«Որ կորած էր, ինձ մի քիչ ձիգ էի պահում, բայց երբ բերեցին, թաղում արեցին, ես վերջնական կոտրվեցի։ Մտածում էինք՝ կարող ա փրկված լինի, հետո լրիվ կոտրվեցինք»,- հուզվում է կինը:

Պատմում է, որ ամուսինը շատ էր սպասել որդու ծննդին, մեծ տարիքում էին ունեցել որդուն, ու պատկերացնում էր՝ ինչպես է մեծացնելու տղային, ինչպես է դաստիարակելու․

«40 տարեկանում եմ ունեցել Նարեկին, որովհետև Օգսենը շատ էր ուզում տղա ունենայինք: Ասում էր՝ որ տղա լինի, դու չխոսաս, ես ոնց կպահեմ՝ կպահեմ, չխառնվես իմ ու տղայիս հարաբերություններին: Ասում էր՝ ավտո քշել կսովորացնեմ, հետս կտանեմ խմելու, կլկստացնեմ, հիմա էլ Նարեկս առանց հոր ա մեծանում»։

Նաիրա Սահակյանը և Օգսեն Թովմասյանը 18 տարվա ամուսիններ էին։ Նաիրան ասում է՝ ամուսինը շատ հանգիստ բնավորություն ուներ, բացարձակ կոնֆլիկտային չէր: «Որպես կին ոնց կլինի չասես, չխոսես կենցաղում, ինքը որ ներքուստ ջղայնանում էր, ասում էր՝ ծնգըլ ես անում։ Դա իր ջղայնանալն էր։ Կոնֆլիկտային մարդ չէր։

«Երեխաների համար եմ ուզում ուժեղ լինեմ, հենց տեսնեն՝ ես կոտրվում եմ, իրանք էլ կնեղվեմ, երեխեքի համար պիտի ապրեմ»: