Կոմիտասի հիմնադրած երկսեռ երգչախումբը, որը գերել էր Պոլսի էլիտար հասարակությանը
Գուսանը Կոմիտասի հիմնադրած երկսեռ երգչախումբն է, որը գոյություն է ունեցել 1910-1915 թվականներին Կոստանդնուպոլում: Երգչախմբի համերգները տեղի են ունեգել Բերայի «Պտի-Շան» թատրոնի, «Յունիոն Ֆրանսեզ»-ի և այլ սրահներում։ Այն բաղկացած է եղել սկզբում 300, 1912 թվականից 200 հոգուց։

«Գուսան»-ը ունեցել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակ, հանդես է եկել մեծաթիվ ձայնաբաժանումներով ու մեներգիչներով, ինչպես նաև որպես կրկնակ խումբ։ Կատարել է Կոմիտասի խմբերգային երգերի, պարերգերի, ինչպես և հոգևոր ստեղծագործությունների ընդաձակ շարերը, հայրենասիրական երգերի մշակումները և արևմտաեվրոպական հեղինակների որոշ գործեր, մասնավորապես Վերդիի և Վագների օպերաներից հատվածներ։