«Լինելով նորակոչիկ՝ կռվել է թշնամու դեմ և կանգնել Հայրենիքի պաշտպանների կողքին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ ԷՐԻԿԻՆ

Էրիկ Արթուրի Մարտիրոսյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 26-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2008-2017թթ սովորել է տեղի թիվ 2 դպրոցում, իսկ 2017-2020թթ Ալավերդու պետական արհեստագործական ուսումնարանում։ Տարիներ շարունակ զբաղվել է ֆուտբոլով, եղել է դարպասապահ։

Հայոց բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսին, ծառայել է Ջրականի զորամասում:

Մարտերին մասնակցել է 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից։ Լինելով նորակոչիկ՝ ելել է թշնամու դեմ և կանգնել Հայրենիքի պաշտպանների կողքին: Վերջին զանգն արել է հոկտեմբերի 16-ին, Հադրութի Վանք գյուղից:

Էրիկ Մարտիրոսյանը նոյեմբերի 27-ին կյանքը տվել է հանուն Հայրենիքի՝ մնալով շրջափակման մեջ:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...