Լսե՞լ եք Պռոշաբերդի պատմությունը․ ահա թե ինչպե՞ս են ժամանակին գրավել այն

Պռոշաբերդ կամ Բոլորաբերդը գտնվում է Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից 6-7 կմ հյուսիս։ Գտնվում է զառիվեր լանջերով անմատչելի լեռան վրա։

Պռոշաբերդ անվանումը ըստ ենթադրությունների կապված է նրա հետ, որ վերակառուցվել է Պռոշ իշխանի կողմից, երբ Զաքարյանները Վայոց Ձորի մի մասը տվեցին Պռոշյաններին:

Պահպանվել են պարիսպը և բուրգերը, ինչպես նաև արևելյան կողմում կա կանգուն մատուռ , իսկ 1-2 կմ հարավ-արևմուտքում գտնվում է Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանքը։

Հետքաքրքիր պատմություն կա, թե ինչպե՞ս է Խանը գրավում բերդը։
Պարսից խանը հարձակվում է Պռոշաբերդի վրա։ Բազմաթիվ անհաջող գրոհներից հետո նա որոշում է պաշարել բերդը։ Անցնում է մի ամիս, երկու ամիս, բայց ամրոցը անսասան է մնում։ Խանը հասկանում է, որ պետք է կտրել ամրոց մտնող ջուրը, բայց նրա զինվորները ոչ մի կերպ չեն կարողանում գտնել աղբյուրը։ Այդ ժամանակ մի իմաստուն մարդ խորհուրդ է տալիս յոթ օր ծարավ պահել մի ջորի։ Այդպես էլ անում են։ Երբ կենդանուն բաց են թողնում ամրոցի մոտակայքում, նա սկսում է ջուր փնտրել։ Հողի տակ խոնավություն զգալով՝ փորում է և գտնում ամրոցին ջուր մատակարարող խողովակաշարը։ Ջուրը կտրելուց հետո ամրոցի պաշտպանները ստիպված անձնատուր են լինում։