«Մի քանի անգամ փրկել է հրամանատարի կյանքը, զոհվել՝ ընկերների հետ շրջափակման մեջ ընկնելով». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռոմանին
Ռոման Հայկի Կիրակոսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 10-ին Լոռվա մարզի Տաշիր քաղաքում: Ավարտել է տեղի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վանաձորի Ագրարային համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թվականի հունվարի 8-ին զորակոչվել է Հայոց Բանակ: Ծառայում էր Հադրութի առաջին պաշտպանականում:


9 ամվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից, թշնամու դեմ մարտեր մղել 35 օր շարունակ: Շրջափակման մեջ գտնվելով՝ Հադրուդից մի կերպ հասնում են Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 31-ին զոհվում է իր զինվորներ ընկերների հետ:
Իր ողջ մնացած ընկերների պատմելով՝ մի քանի անգամ հրամանատարի կյանք է փրկել մեր անվախ ՀԵՐՈՍԸ:
Փառք ու Պատիվ Մեր Հայ Զինվորներին... Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...