Թե ինչպես այս մեծահարուստ ՀԱՅԸ կյանքի վերջին տարիներն անցկացրեց աղքատության և մենության մեջ
Այս հոդվածը հայտնի թիֆլիսահայ, երբեմն մեծահարուստ բարերար, գործարար Միքայել Արամյանից մասին է, ով ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի Քյաթուկ գյուղում: Ավարտել է Շուշիի ծխական դպրոցը: Տարիներ անց, աշխատելով վաճառականի օգնական ու որոշակի գումար վաստակելով, Արամյանցը կատարում է բարեգործական իր առաջին քայլը: Գումարին ավելացնելով հայրական տան վաճառքից ստացած 45 հազար ռուբլին՝ նա այն նվիրաբերում է Շուշիի ծխական դպրոցին:
1871թ Արամյանցը, ձեռք բերելով որոշակի հարստություն, մեկնում է Թիֆլիս: Այստեղ նա զբաղվում է բրդի, թելի և բնական մետաքսի, ինչպես նաև շաքարի տարանցիկ առևտրով: Մի քանի տարի անց Արամյանցը վաստակում է իր առաջին միլիոն ռուբլին ու հայացքն ուղղում Բաքու:Մեծ էր Միքայել Արամյանցի դերը Կովկասում նավթարդյունաբերության զարգացման գործում:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո հետո Արամյանցը կորցրել էր ողջ կարողությունը, զրկվել հարստությունից: Ապրում էր իր կառուցած շենքի նկուղում՝ կիսասոված ու աղքատության մեջ Նա մահացել է 1924թ աղքատության մեջ: Թաղվել է Թիֆլիսի Խոջևանքի հայկական գերեզմանոցում: Հուղարկավորությանը ներկա է եղել քաղաքի գրեթե ողջ բնակչությունը:
Անսահման մեծ է եղել ժողովրդի հարգանքն ու սերը մի մարդու նկատմամբ, ով այդքան բարեգործություն էր կատարել իր համար: Ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր նրա նկատմամբ հարգանքը, որ երբ Արամյանցը հիվանդանում էր, մարդիկ խոտ էին լցնում նրա տան շեմին, որ անցնող կառքերի ձայնը չխանգարի նրա անդորրը:
Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին…ինչ տարիներ»:
ՀՀ կառավարության 2016 թվականի որոշմամբ Արամյանցի Ախթալայի դղյակը ընդգրկվել է պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ: