«Թշնամին ռմբակոծեց ՀԱՅՈՑ տարածքներն ու ՀԱՅԿԱԿԱՆ զորքին, որոնց մեջ էր նաև Հովհաննեսը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Հովհաննեսին

Հովհաննես Սպարտակի Բեյբությանը (Հովաս) ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 7-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Դպրոց սկսել է հաճախել դեռ 6 տարեկանից: Սիրեց ու սիրվեց ընկերների ու ուսուցիչների կողմից: Սովորում էր գերազանց:

Դպրոցն ավարտել է 2014 թվականին, մեկ տարի անց ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը:

Կրթությունն ավարտելով՝ 2018 թվականի հուլիսի 12-ին զորակոչվեց Հայոց բանակ: Ծառայում էր Արցախում՝ Ասկերան: Սիրվեց նաև ծառայակից ընկերների ու հրամանատարության կողմից:

Երբ սկսվեց պատերազմը, Հովհաննեսը նշանակվեց ջոկի հրամանատար և մինչև հոկտեմբերի 11-ը արյունալի մարտ մղեց իր հզոր ջոկի հետ: Հենց հոկտեմբերի 11-ն էլ ճակատագրական եղավ նրա համար:

Հադրութի ճանապարհին, Կարմիր շուկայի տարածքում հակառակորդի բայրաքթարը ռմբակոծեց հայոց տարածքներն ու հայկական զորքին, նրանց մեջ էր նաև Հովհաննեսը…

Հովհաննես Սպարտակի Բեյբությանը պարգևատրվել է «Զինվոր Հայրենյաց» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին... 
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...