«Թուրքերը նախանձում են ՀԱՅԵՐԻ խելքին ու տաղանդին, հենց դրա համար էլ կոտորում են». տեսեք՝ ոնց է թուրք պատմաբանը տեղը դրել սեփական ժողովրդին

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը, որն ԱՄՆ-ի Կլարկ համալսարանում ուսումնասիրում է Այնթափի հայերի կոտորածները, հարցազրույց է տվել Ստամբուլի «Ակօս» թերթին:

Նա պատմում է, թե ինչպես է Այնթափի հայությունն աքսորվել, ինչ պաշտոններ են ստանձնել հայերի կոտորածների մասնակիցները հանրապետական Թուրքիայում և ինչպես է Թուրքիան յուրացրել հայկական գույքը: Հոդվածը թարգմանությամբ և կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Թուրքերը հայերին կոտորել ու տեղահանել են, որ կարողանան նրանց գույքին ու հարստությանը տիրանան: Այնթափում հայ առևտրականները լավագույն էին ուհենց այդ հաջողության, գիտելիքի նկատմամաբ նախնձն նէր, որ քիչ-քիչ վերածվեց տեղահանության ծրագրի:

Սահմանադրության հռչակումից հետո Այնթափում հայերը, որոնք արդեն զանգվածային կոտորածների ենթարկվելու փորձառություն ունեին, սկսեցին զինվել։ Հատկապես Դաշնակցության գլխավորությամբ այնթափցիներն ավելի քաղաքականացվեցին։ Դա էր հիմնական պատճառը, որ 1909թ․ ապրիլին Ադանայում սկսված և Դորթյոլը, Օսմանիյեն, Դյուզջեն, Քիլիսն ընդգրկած ջարդերը Այնթափում չեղան:

Նրանք Ստամբուլ հեռագրեր են ուղարկում և կառավարությանը հայտնում, թե հայերը նախապատրաստվում են հարձակվել տեղի մզկիթների վրա, սպանել թուրքերին, բռնաբարել կանանց, վառել ու ավիրել թուրքերի տները, թալանել դրանք: Այդ զեկույցների հիման վրա Ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշան իր տեղակալ Ֆահրի փաշային ուղարկում է Այնթափ տեղում դրությունը հանգամանորեն քննելու համար։ Նրա պատրաստած զեկույցում ասվում է, որ չի գտնվել որևէ փաստ, որը կապացուցի հեռագրերում առկա տեղեկությունները։

Շուրջ 15 հազ․ հայերի գույքը բռնագրավելու համար հատուկ կոմիտե է ստեղծվում, որի անդամներից Դաբբաղ Կիմազադեն, Քադիր Նուրիբեյօղուն և Զեքի Հաջըհալիլզադեն մեկնում են Դեր Զոր և երբ անձամբ համոզվում են, որ հայերը կենդանի մնալու և Այնթափ վերադառնալու հնարավորություն չունեն, որից հետո վերադառնում և արագացնում են գույքի բաժանման գործընթացը։