Ուշագրավ փաստեր Վիլիամ Սարյանի մասին

Աշխարհահռչակ հայազգի հեղինակ Վիլիամ Սարոյանի մասին կարելի է անդադար խոսել: Նրա կյանքի մասին կան բազում հայտնի և անհայտ փաստեր: Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքրական փաստ և դեպք նրա մասին:

 1940 թվականին Սարոյանն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, որը ԱՄՆ-ում ամենախոշոր գրական մրցանակն է համարվում:

1942 թվականին նա հիմնել է իր սեփական թատրոնը, որը, սակայն, երկար կյանք չի ունեցել:

Վիլիամ Սարոյանն ու Չարլի Չապլինը մտերիմ ընկերներ են եղել: Սարոյանը հաճախ է պատմել Չապլինին իր երկրի, ժողովրդի մասին, վերջինս էլ ցանկություն է հայտնել գալ ու անձամբ ծանոթանալ այդ հինավուրց երկրի հետ, Սարոյանը խոսք էր տվել անձամբ ուղեկցել, սակայն դա այդպես էլ չի հաջողվել։

Երբ առաջին անգամ դողալով զանգ տվի Բերնարդ Շոուին, ասանկ բան պատահեցավ.

— Պարոն Բերնարդ Շոու, Ձեզի կանհանգստացնե Ուիլյամ Սրոյըն (այսպես ինձի կըսեին ամերիկացիներ, Սրոյըն)…

Շատ ամնչցա, երբ Բերնարդ Շոուն ըսավ.

— Որքան գիտեմ, դուն ոչ թե Սրոյըն ես, այլ Սա-րո-յան…

Շատ ամնչցա: