«Զոհվեց դեռ կյանք էլ չտեսած, մարմինն էլ գտավ եղբայրը 4 ամիս անց». ՀԵՐՈՍ Արտյոմի պատմությունը

Արտյոմ Տիգրանի Մկրտչյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 19-ին Երևանում: Սովորել է տեղի թիվ 169 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է թիվ 6 արհեստագործական ուսումնարան։ Զբաղվում էր սպորտով` ֆուտբոլով ու բռնցքամարտով, ունեցել է բազմաթիվ հաջողություններ և հաղթանակներ, արժանացել է առաջին կարգի մեդալների։

Հայոց բանակ զորակոչվեց 2019 թվականին: Ծառայում էր Մեղրիի զորամասում։ Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում։ Մշտապես լինելով առաջատար՝ առաջինն է նստել մեքենան իր զինակից ընկերներին ռազմի դաշտում օգնություն ցուցաբերելու համար։

Թեժ մարտեր է մղել Ջրականում, հերոսաբար ընկել հոկտեմբերի 7-ին։ Մարմինը 4 ամիս անց՝ հունվարի 28-ին, գտել է եղբայրը իր իսկ փնտրտուքների ջանքերով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոս Տղերքին...
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...