16-ամյա ՀԱՅՈՐԴՈՒ ցնցող ելույթը. Ժյուրիի 100 անդամներն էլ բարձրացան իրենց տեղերից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի տաղանդավոր երգիչ, տասնվեցամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։ Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։

Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։ Գարիկը նախատեսված հարյուրից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

garik

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Սերգեյ Լազարևի խոսքով` շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Նա շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։

Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան քսանինը հազար օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։