«2 օր անդադար կռվեց թշնամու դեմ ու դուրս եկավ շրջափակումից, սակայն զոհվեց՝ փրկելով իր 60 ընկերների կյանքը». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Սերգեյի պատմությունը

Սերգեյ Արտաշեսի Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 4-ին Երևանում: Դեռ 6 տարեկանից հաճախել է «Ալբերտ Ազարյան»-ի անվան գիմնաստիկայի դպրոցը, որին զուգահեռ հաճախում էր «ՀՀ Մայթայի Ֆեդերացիա» մարզիչ Արամ Աբրահամյանի մոտ, ում շնորհիվ մեծ հաջողությունների է հասել և մասնակցել Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված մրցաշարերին:

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 1-ին: Ծառայության է անցել Եղնիկներում: Պատերազմին մասնակեցել է առաջին իսկ օրից: Մարտերի ընթացքում հայտնվել է շրջափակման մեջ, սակայն թշնամու դեմ 2 օր անդադար պայքարելուց հետո հերոսաբար դուրս են եկել շրջափակումից: Դիրքերը պահելու իր տղաների փոխարեն էր կանգնում ու հերթապահում:

Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 3-ին, բայց ոչինչ չէր ասել շրջափակման ու թեժ կռիվների մասին:

Սերգեյը զոհվեց հոկտեմբերի 10-ին՝ փրկելով իր 60 ընկերների կյանքը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...  
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...