«ՀԱՅԵՐԸ թուրքերի համար նախաճաշ են, դուք ընթրիքն եք դառնալու». 60-ամյա քուրդը պնդում էր, որ իրեն անիծել ու մինչև մահ հետապնդել էր ՀԱՅ ԱՂՋԿԱ ՀՈԳԻՆ

«Մենք թուրքերի համար նախաճաշ ենք, դուք ընթրիքն եք լինելու»։ Արտահայտությունը, որ ջարդից փրկվող հայերը նետել են քրդերին, կարծես մեկ դարից ավել դարձել է Թուրքիայի ու քրդերի համար անեծք:

Ի դեպ, քրդերի մի մասն անմիջական մասնակցություն է ունեցել կոտորածներին, իսկ մեծամասնությունը տնտեսապես շահել է այդ տարածքներից հայ բնակչության վտարումից։

Հենց այդ պատճառով էլ քուրդ գրողներ Ադնան Չելիքը և Նամըք Քեմալ Դինչը հրատարակեցին գիրք «Հարյուրամյա ցավ. հանրային հիշողության հետքերը 1915թ. Դիարբեքիրում», որը մեծ տարածում ու ազդեցություն ունի Թուրքիայում:

Սպանված հայ աղջկա ստվերը

Գրքում շատ դրվագներ կան քրդերի մասին, որոնք հայերի ջարդերին անմիջական մասնակցություն են ունեցել։ Օրինակ` գրքում պատմություն կա քուրդ ծերունի Օնդոյի մասին։ 1915թ․-ին նա եղել է հայերի վրա հարձակվող ավազակային խմբավորման կազմում։

Հարևաններն ու ծանոթները գրքի հեղինակներին պատմել են, որ 80 տարեկանում Օնդոն անկողին է ընկել ինչ-որ ահավոր հիվանդությամբ և 

«Ընտանիքին նա խոստովանել էր, որ իրեն հանգիստ չի տալիս այն աղջնակի ստվերը, որին նա սպանել էր այդ օրերին։ Օնդոն վախենում էր, որ չի մեռնի և մինչև աշխարհի վերջ էլ այդպես կտառապի։ Բայց մահացավ, երբ 90 տարեկան էր»,-գրում են ժողովածուի հեղինակները։

Գրքի հերոսները հստակ գիտեին, թե իրենց գյուղերից ովքեր են մասնակցել կոտորածներին, նշում էին նրանց անուններն ու ազգանունները։ Հաճախ պատմում էին, որ այս կամ այն ընտանիքում, որը մասնակից է եղել հանցագործությանը, այլևս երբեք երեխաներ չեն ծնվել կամ ծանր հիվանդություններ են ի հայտ եկել։