«8 տարեկան էի, երբ հայրս պատմեց, որ կա երկիր, որտեղ ծով չկա։ Ես սարսափելի վախեցա ու լաց եղա». ի՞նչ է պատմել ՀԱՅ նկարիչը ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին

Այվազովսկին իր հուշերում գրում է. 

«Երբ ես 8 տարեկան էի, հայրս պատմեց, որ կա երկիր, որտեղ ծով չկա։ Ես սարսափելի վախեցա ու լաց եղա։ Ինչպե՞ս կարող է այդպիսի մղձավանջ, ապրել առանց ծովի… Իսկ նավե՞րը… նավերն առանց ծով ոչ մի կերպ չեն կարող լինել։ Իսկ մարդը՞... Մարդն առավել ևս…»։

Ծովերի սիրահար Այվազովսկին արդյո՞ք բացահայտեց իր՝ առանց ծովի հայրենիքը, թե ոչ, հստակ ոչ ոք չգիտի: Հստակը միայն Հայաստանին և հայերին նվիրված նրա նկարներ է: Այո, ծովանկարիչ Այվազովսկին բազմիցս նկարել է իր անծով հայրենիքը:

Նկարիչը երբեք չի թաքցրել իր հայ լինելը և որպես իսկական հայ խորապես մտահոգված էր իր ժողովրդի ճակատագրով։ Այնքան, որ նույնիսկ 1895 թվականին լսելով Թուրքիայում հայերի կոտորածների մասին լուրերը՝ մեծ նկարչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (ըստ ականատեսների)։ Ղրիմից նա փորձել է գումարով աջակցել հայ գաղթականներին, օգնել նրանցից շատերին հաստատվել Ղրիմում։

Բացի նյութական օգնությունից, նկարչին խնդրել են նաև վրձնով պայքարել թուրք մարդասպանների դեմ։ Այվազովսկուն այս հարցով Էջմիածնից դիմել է Խրիմյան Հայրիկը, ում ի պատասխան Այվազովսկին գրել է.
« Ձերդ սրբազանություն, ինձ համար մեծ պատիվ է կատարել Ձեր խորապես հուզումնալից առաջարկը. արյունոտ գույներով նկարել հայկական ջարդերը, կարմիր ներկված դաշտերն ու լեռները և հայրենի ավերակների վրա ողբացող Խրիմյան Հայրիկին։ Այո, Ձերդ սրբազանություն, խոր վշտով է համակված իմ հոգին դժբախտ հայ ժողովրդի այս չլսված ու չտեսնված ջարդերի համար…»։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը Էջմիածնի մոտակայքում 1895 թ. (Այվազովսկի)

Իսկ իր նկարների վաճառքից ստացված միջոցներով Արևմտյան Հայաստանում հիմնել է 12 մանկատուն: Անարդարության դեմ պայքարելու անզորությունից դրդված և որպես թուրքական իշխանության դեմ բողոքի նշան, նա իր շան վզից կախել է սուլթան Աբդուլ Համիդից ստացած ադամանդազօծ շքանշանները, նրա հետ քայլել Թեոդոսիայի փողոցներով, ապա շան վզից հանելով դրանք նետել է ծովը։ Իսկ թուրքական հյուպատոսին պատվիրել է իր «արյունոտ» տիրոջը փոխանցել. «Եթե ցանկանա, թող նա էլ ծովը նետի իմ նկարները: Ես չեմ ափսոսա նման կորուստը»…


Այդ ամենին հաջորդել է նրա «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Թուրքերը հայերին լցնում են շոգենավը», «Թուրքերը հայերին նետում են Մարմարա ծովը» նկարների ծնունդը, որոնք նա ուղարկել է Պետերբուրգ` «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» ժողով…