Պատկերացնու՞մ եք, որ այս հրաշք վայրը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ է. գիտե՞ք, թե որ մարզում է այն գտնվում
Շաղոտ ջրվեժ գտնվում է Տավուշի մարզում՝ «Դիլիջան ազգային պարկում»:
Ջրվեժը գտվում է Թեղուտ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք՝ Իջևանի լեռների ժայռոտ պատերի խորշերում։ Բարձրությունը՝ 46 մետր է։

Շաղոտ ջրվեժից ոչ հեռու կա մի գեղեցիկ երթուղի, որը տանում է դեպի Դիմաց լեռ:


Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։


