Այսպիսին է եղել ՀԻՆ ԵՐԵՎԱՆԸ. լուսանկարներ

  • Նոր թաղը գտնվում էր Կոնդի արևելյան մասում ՝ ժամանակակից Սարյան և Արամի փողոցների թաղամասերի մոտակայքում։

Նոր էր կոչվում այն ժամանակից սկսած, երբ հայ գաղթականները այստեղ բնակություն հաստատեցին 1828-ի Թուրքմենչայի պայմանագրից հետո: Պարսկական տիրապետության ժամանակ «Նոր թաղի» տեղում Սարդարապատի այգիներն էին։

  • Կարմիր կամրջից տեսարան դեպի Հրազդանի կիրճում գտնվող կաշվի ֆաբրիկաներ, 1879-1882
  • Աբովյան փողոց, 1945
  • № 76 դպրոց, Կամո
  • «Փոքր» (Крепостной) բազար: Լուսանկարը՝1910 տարի: Բերդի քառակուսի տարածքը տրամադրվել է ծանր մեծածախ առևտրի համար: Երկրորդ պլանում երևում է Սարդարյան մզկիթի մի հատված: Բերդի պատերն արդեն քանդվել են։
  • Սարալանջի փողոց, 1949
  • Վերին թաղի արհեստանոցը. Մոլոկանի փողոց Ձորագյուղում, 1922: Լուսանկարում մոլոկանի փողոցի մի մասն է՝ այժմ Գրիգոր Լուսավորիչ փողոցը:
  • Մաշտոցի-Իսահակյան Խաչմերուկ, 1958