Ո՞վ և ինչպե՞ս ոգեշնչեց ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ գրել ԽՍՀՄ լավագույն երգ կոչմանն արժանացած «Королева красоты»-ն.

Բաբաջանյանը մեծագույն հայտնագործություններից է, որն ունի հայ ժողովուրդը ու ողջ աշխարհը: Սակայն քչերը գիտեն, որ Բաբաջանյանի «գեղեցկության թագուհի»-ն հետաքրքիր պատմություն ունի: Ահա, հենց դրան էլ առաջարկում ենք ծանոթանալ:

«Գեղեցկության թագուհի» հայտնի երգի հետաքրքիր նախապատմություն ունի: Ժամանակակիցները հիշում են, որ ԽՍՀՄ-ում գեղեցկության առաջին մրցույթներից մեկը Երևանում անցկացվել է 60-ականներին։ 

Այդ ժամանակների համար նման արտասովոր մրցույթի ժյուրիի կազմում նկարիչներ էին, ճարտարապետներ, արտիստներ ու գրողներ։ Նրանց թվում էր նաև Առնո Բաբաջանյանը։ Հենց այս գեղեցիկ տեսարանն է ոգեշնչել հայտնի կոմպոզիտորին։

Խոսքերի հեղինակը դարձավ նրա ընկերը, բանաստեղծ-երգահան Անդրեյ Գորոխովը, իսկ կատարողը՝ Մուսլիմ Մագոմաևը: Թեև «Գեղեցկության թագուհին» գրված է թվիստի ոճով, որին խորհրդային գրաքննությունը հավանության չէր տալիս, այդուհանդերձ «Սովետական կուլտուրա» թերթի հարցման արդյունքներով լավագույն երգ է ճանաչվել:

Հետագայում պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին` Բաբաջանյանն ասել է. «Երբ գրում էի «Թագուհին», մտածում էի Մուսլիմ Մագոմաևի մասին, պատկերացնում էի՝ ինչպես է երգելու նա…»: