Դերենիկ Դեմիրճյանը բարեխոսել է հարևանին, որ թույլ տա աղջիկը շփվի անծանոթ տղայի հետ․ բայց միայն իմանաք, թե ինչու՞ է գրողը նման քայլի դիմել

Դերենիկ Դեմիրճյանի կյանքը լի է եղել հետաքրքիր դեպքերով։ Դրանցից շատերը հասել են մեզ ու այդ պատմություններով ավելի լավ են ճանաչում նրան։ Ահա թե ինչի մասին է պատմել Դեմիրճյանը՝

«Տարիներ առաջ աշխատասենյակիս պատուհանները բացվում էին մի լայն փողոցի վրա: Մի երիտասարդ ամիսներ շարունակ համառությամբ նստում էր դիմացի մայթի վրա ու անընդմեջ, կրակված հոգով, նվագում էր մինչև ուշ գիշեր: Ճիշտ է, նվագում էր հոգեզմայլ, թախծոտ, ջութակի նրբագեղ հնչյունները թափանցում էին ունկնդրողի հոգու խորքը, բայց, այնուամենայնիվ, ինձ կտրում էր աշխատանքից: Ճարահատյալ հետաքրքրվեցի երիտասարդով: Պարզվեց, որ հարևանիս հմայիչ աղջկա սերն է նրա տառապանքի ակունքը, սեր, որ մերժվել էր օրիորդի հոր կողմից:
Իրավիճակին մանրամասնորեն ծանոթանալուց հետո ստիպված տղայի համար բարեխոսեցի հարևանիս, և երկար միջնորդություններից հետո սիրատոչոր զույգը հասավ իր փափագին, իսկ ես սկսեցի հանգիստ աշխատել»: