«Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում». գիտե՞ք՝ որ երկու ՀԱՅ գրողներն էին կակազում

Ձեզ ենք ներկայացնում հայ գրողների կյանքից պատմություն, որը կարդալով դուք կիմանաք, թե որ 2 հայ գրողներն են կակազել:

Մի անգամ Դերենիկ Դեմիրճյանն ու Ավետիք Իսահակյանը գնում են Արմավիրի շրջանի մի գյուղ` հանդիպելու ընթերցողների հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր ու լավ է անցնում: Հանդիպումից հետո հյուրընկալվում են ուսուցչուհիներից մեկի տանը, որի ամուսինը ագրոնոմ էր և շատ բան չէր հասկանում գրականությունից: 
Մինչ տանտիկինը զբաղված էր ճաշի պատրաստությամբ, Իսահակյանը սկսում է զրուցել, հարցուփորձ անել գյուղի հոգսերից, դժվարություններից: Գյուղացին կակազելով պատասխանում է շատ կարճ ու համառոտ:Ամբողջ ժամանակ խոսում են երկուսով: Դեմիրճյանը լուռ լսողի դերում էր:
Երբ հրաժեշտ են տալիս ու ճամփա ընկնում դեպի Երևան, Իսահակյանը վրդովված ասում է.
-Դերենիկ, տո տնաշեն, էդ ինչու էիր բերանդ ջուր առել, լուռ նստել, ամբողջ ժամանակ ես էի խոսում, կոկորդս չորացավ, ձայնս խզվեց: 
-Էհ, ինչ խոսեի, դու՝ կակազ, տանտերը՝ կակազ, ես էլ կակազելով խոսեի, խեղճ գյուղացին կկարծեր, թե իրեն տնազ ենք անում, ձեռ առնում: Դրա համար գերադասեցի լռել, որ մեր կակազելով չվիրավորենք մեր հյուրասեր գյուղացուն…