Եթե Կարեն Դեմիրճյանը չխառնվեր, ապա Շիրազը կթաղվեր անհայտ գերեզմանատանը․ գիտե՞ք այս պատմությունը

Կարեն Դեմիրճյանը շատ սիրում ու գնահատում էր Շիրազին։ Նրանք բավականին լավ փոխհարաբերություններ են ունեցել միմյանց հետ։ Տեղեկանալով, որ Շիրազը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, թողել է իր բոլոր գործերը և անմիջապես գնացել այնտեղ։ Բժիշկները մեկ օրից ավելի պայքարել են Շիրազի կյանքի համար, սակայն, ցավոք, ոչինչ չեն կարողացել անել։ Այս ամբողջ ընթացքում Դեմիրճյանը դուրս չի եկել հիվանդանոցից։

Շիրազի մահից մի քանի ամիս անց բուժքույրերից մեկը մի շատ հուզիչ դեպք է պատմել։ Մահվանից մոտ երկու ժամ առաջ Շիրազը ուշքի է եկել և, ճանաչելով Դեմիրճյանին, իր սովորական ձևով խռպոտ ձայնով ասել է.

-Դա դո՞ւ ես, թագավոր… — և փակել է աչքերը:

Շիրազի հուղարկավորությունը ստացել է ազգային բնույթ, դրան մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։

Կարեն Դեմիրճյանտ տեղյակ էր, որ Հովհաննես Շիրազին պլանավորում են թաղել «Թոխմախգյոլի» գերեզմանատանը։ Բայց նա կարողացավ ժամանակին հարցին միջամտել և արդյունքում Շիրազը թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում