Գիտեի՞ք, որ Աննա Տեր-Ավետիքյանը Հայաստանի առաջին կին ճարտարապետն է․ եկեք ծանոթանանք նրա աշխատանքների հետ

Աննա Տեր-Ավետիքյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 23-ին Երևանում։ Աննան համարվում է Հայաստանի առաջին կին ճարտարապետը։

Տեր-Ավետիքյանը սվորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։
1926 թվականից Աննան աշխատել է Երևանի քաղխորհրդի գործկոմի ճարտարապետական բաժնում, ինչպես նաև աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում, ապա՝ նախագծային կազմակերպություններում։

Աննա Տեր-Ավետիքյանի նախագծերով Երևանում կառուցվել է շուրջ 40 շենք՝ բնակելի տներ (1947 թվական, 1948 թվական), հասարակական շենքեր (1953) և դպրոցներ։

Աննա Տեր-Ավետիքյանի աշխատանքներից են՝
Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի տունը՝ նշանավոր «Պոնչիկանոցը»

Մայակովսկու անվան դպրոցը

Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոց

Ամուսնու՝ Կոստանդին Հովհաննիսյանի հետ նախագծել են ՀՀ Ներքին գործերի նախարարության (ներկայումս՝ ՀՀ Ոստիկանության) շենքը Նալբանդյան և Չարենցի փողոցների անկյունում