Գիտե՞ք, թե ինչպես է Հովհաննես Այվազովսկին ընդունվել ուսումնարան․ ահա թե ինչ զվարճալի ու հետաքրքիր դեպք է եղել

Մի հետաքրքիր պատմություն կա, թե ինչպես է Հովհաննես Այվազովսկին ընդունվում ուսումանարան։ Այն Ձեզ ներկայացնում ենք ստորև՝

Երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա հմտությունը, ասում է, թե ուսումնարանի առաջին հարկում մի ջրավազան կա, գնա և այտնեղից դույլով ջուր բեր ու դույլը դնում է Այվազովսկու ձեռքի մեջ ու ուղարկում։
Այվազովսկին գնում և տենում է, որ իրականում այդ ջրավազանը պատի վրա նկարված նկար է, բայց պետք էր այդ ջուրը տանել տնօրենին։ Նկարիչը չի ընկճվում և հնարամիտ լուծում է գտնվում․ նա այդ ավազանի մեջ խեղդվող շուն է նկարում ու առանց ջրի գնում է տնօրենի մոտ։ Երբ տնօրենը հարցնում է՝ ու՞ր է ջուրը, Այվազովսկին պատասխանում է


-Ջրի մեջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, այդ պատճառով էլ չեմ բերել։

Տնօրենը գնում է ու տեսնում, թե ինչ վարպետությամբ է Այսվազովսկին նկարել շանը և ընդունում է նրան ուսումնարան։