Անհավանական Գոթական ճարտարապետությունը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. որտեղի՞ց և ինչպե՞ս են նման ոճի հետքերը հայտնվել ԱՅՍՏԵՂ

.Հայաստանի քրիստոնեական ճարտարապետությունը իր տեսակով եզակի և յուրահատուկ է։ Ի տարբերություն նախաքրիստոնեական դարաշրջանի պահպանված որոշ հուշարձանների՝ ասորա-Բաբելոնյան, հունական և հռոմեական ճարտարապետության հետքերով, Հայաստանի քրիստոնեական ճարտարապետական արվեստն ամբողջովին ինքնատիպ է։

Միևնույն ժամանակ, որոշ պատմաբաններ ու արվեստագետներ պնդում են, որ հայկական քրիստոնեական ճարտարապետությունը ժամանակակից գոթական ոճի նախատիպն է, որը Եվրոպայում զարգացել է միջին և ուշ միջնադարում։

Ֆրանսիացի պատմաբան, ճարտարապետ և հնագետ Շառլ Տեքսիեի և լեհ-ավստրիացի արվեստաբան Ջոզեֆ Ստրիգովսկու խոսքերով, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիում տաճարների երկարատև ուսումնասիրությունից հետո հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ նրանք հայտնաբերել են ամենահին գոթական կամարը:

Այս պատմաբանները ենթադրում են, որ Էջմիածնի կրոնական կենտրոնի շրջակայքում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ճարտարապետությունը կառուցվել է 4-րդ դարում։ Այն լրացուցիչ վերանորոգվել է 618 թվականին։ Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է մի ոճով, որն ավելի ուշ հայտնի է դարձել որպես ռոմանական։
Անիի Մայր Տաճարը կառուցվել է շուրջ 980-1012 թթ.՝ գոթական ոճով։ Դա գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ այդ ոճն ընդունվել է, այնուհետև օգտագործվել Մարսելում, ինչպես նաև Եվրոպական տարբեր քաղաքներում։

Ֆրանսիացի պատմաբան Շառլ Դիլը համաձայն է, որ հայկական ճարտարապետության ազդեցությունը բյուզանդական ճարտարապետության վրա Ակնհայտ է։