ՀԱՅ գրողներից մեկը որդի ունեցել է 65 տարեկանում. ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ էր նա անվանում իր 3-րդ կնոջը և ինչու՞ որդուն Վիգեն անվանեցին

Խոսքը Դերենիկ Դեմիրճյանի մասին է, ով ունեցել է մեկ թուլություն` կանայք:

Շատ քչերին է հայտնի այն, որ Դեմիրճյանը երկու անգամ օրինական ամուսնություն է ունեցել. նրա առաջին կինը եղել է Դրաստամատ Կանայանի քույրը՝ Մարիամ Կանայանն էր, ով շուրջ 15 տարի փոքր էր Դեմիրճյանից: Նշենք, որ Մարիամը Թիֆլիսի Մարիամյան-Հովնանյան դպրոցում եղել է նրա սանը:

Առաջին ամուսնությունից հետո Դերենիկն ունեցել է երկու որդի` Արտաշեսը, որը մահացել է 2 տարեկանում, և Վիգենը, ով չնայած ապրել է մոտ 60 տարի, բայց ունեցել է մտավոր խնդիրներ: Մարիամը վաղ է մահացել և նրա մահվանից մի քանի տարի անց Դեմիրճյանը հանդիպել է երկրորդ կնոջը: Վերջինս ազգությամբ ռուս Մարիա Միխայլովնա Իվանովան էր, ով մինչ Դեմիրճյանին հանդիպելը, եղել է ամուսնացած և ունեցել մեկ որդի, որին թողել է ամուսնու մոտ և սկսել է ապրել Դեմիրճյանի հետ: Վարկածներ կան, որ Մարիային Դեմիրճյանի համար փախցրել է Չարենցը:

nkar
Մարիա Միխայլովնա Իվանովա

Նշենք նաև, որ Մարիա Միխայլովնան հրաժարվել է Դեմիրճյանից զավակ ունենալ՝ մտավախություն ունենալով, որ երեխան կարող է ոչ առողջ լինել, ինչպես Վիգենը:

Դեմիրճյանի երրորդ կինը՝ Գայանե Ավետիսյանը` մինչ Դեմիրճյանի հետ կապվելը, ևս ամուսնացած էր և ուներ որդի: Նրա ամուսինը 1941թ. զոհվել է Հայրենական պատերազմում: 1943թ. ծնվել է 35-ամյա Գայանե Ավետիսյանի և 65-ամյա Դերենիկ Դեմիրճյանի որդին` Վիգենը:

nkar2

Այս երեխային ևս Վիգեն են կոչել: Հետաքրքիր պատմություն կա. Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթն ու Դերենիկ Դեմիրճյանը որոշել են որդի ունենալու դեպքում անվանել Վիգեն` ի պատիվ Անիի իշխաններից մեկի, ում անունը ևս Վիգեն էր: Երեքն էլ ունեցան արու զավակ: Երեքն էլ նրանց տվեցին Վիգեն անունը:

Նշենք, որ  Գայանե Ավետիսյանի մասին շատ ինֆորմացիա չի պահպանվել, նույնիսկ Դեմիրճյանն իր հուշերում նրան հիշատակել է միայն անվան առաջին տառով կամ ներկայացրել` որպես «Գարուն»: Գայանե Ավետիսյանը Վարպետի օրինական կինը չէր:

Vigen Demirjyan-krtser
Վիգեն Դեմիրճյան