Այս երկրի օրգներգը թույլատրվում էի երգել միայն ՀԱՅ ՈՐԲԵՐԻՆ. ինչու՞ էր ԿԱՅՍՐԸ այսպիսի որոշում կայացրել և ովքե՞ր էին այդ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայ որբերի ճակատագրերը տարբեր կերպ դասավորվեցին։ Նրանցից 40-ը հայտնվեցին Եթովպիայում՝ դառնալով կայսերական նվագախմբի անդամներ։

Ահա նրանցից մեկի որդին հիշում է, թե ինչպես կայսրն ամուսնացրեց իր որբ մորն ու հորը:

«Որբ էր ոչ միայն հայրս, այլև մայրս․ հայրս ծնվել է 1906 թվականին՝ Սեբաստիայի նահանգի Դարանդա գյուղում, մայրս՝ 1914 թվականին՝ Վանում։ Երկուսն էլ Ցեղասպանություն վերապրածներ են, հրաշքով փրկվել են ու որբանոցում հայտնվել»։

1924թ.-ին եվրոպական ուղևորության ընթացքում Եթովպիայի վերջին կայսրը` Րաս Թաֆարի Մաքոննեն, մեկնում է Շվեյցարիա՝ Ազգային լիգայում Եթովպիան ներկայացնելու։ Ճանապարհին այցելում է նաև Երուսաղեմ, լինում Հայոց պատրիարքարանում, որտեղ նրան դիմավորում է «Ֆանֆարի խումբը»: Երաժշտասեր փոքրիկների կատարումն այնքան է դուր գալիս Թաֆարիին, որ նա դիմում է հայոց պատրիարք Եղիշե Դուրյանին, ցանկություն հայտնում որդեգրել փոքրիկներին և իր հետ տանել Եթովպիա` խոստանալով հոգ տանել որբերի մասին, նրանց ապահովել սննդով, կացարանով, անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Քանի որ որբանոցում տեղի խնդիր կար և սա հնարավորություն էր, որ գոնե այդ 40 որբերն ընտանեկան ջերմություն գտնեին, հայոց պատրիարքն ու որբանոցի ղեկավարությունը համաձայնում են: 1924-ի սեպտեմբերի 6-ին հայ մանուկները, նրանց թվում Գրիգոր Զատիկյանն ու Մուշեղ Մաղաքյանը, ժամանում են Ադիս Աբեբա․

40 հայ որբերը ձևավորում են Եթովպիայի կայսերական փողային նվագախումբը, որը կոչում են «Աբպա լիճոճէ»: 1930թ.-ի նոյեմբերի 2-ին` կայսեր թագադրման արարողության ժամանակ հենց «Աբպա լիճոճէ» նվագախումբը կատարեց Եթովպիայի ազգային օրհներգը:

Սկզբնական շրջանում այդ որբերն ապրում էին հենց պալատում կամ պալատին կից կառույցում, ամեն դեպքում՝ կայսերը մոտ, նրա անմիջական հովանու ներքո։ Հետո արդեն որբերից մի քանիսին տեղավորեցին Ադիս Աբեբայում ապրող հայերի տանը։ Բացի նվագելուց որբերին նաև արհեստի տվեցին․ հայրս, օրինակ, ժամագործություն, ոսկերչություն սովորեց, նա դարձել էր արքունի ոսկերիչը, կայսրը գնահատում ու վստահում էր հորս»: