Գիտե՞ս՝ որտեղ է գտնվում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՎ ԼԻՃԸ. ահա, թե ինչ ավանդույթներ կան լճի հետ կապված

Սև լիճը ջրային բնական ավազան է: Այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին: Ունի 2658 մ բարձրություն։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

lake sev

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։

Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։ Լճից անմիջապես արևելք գտվում է ավելի փոքր Ջանլիճ կոչվող լճակը:

black

Լճի անվան հետ կապված գոյություն ունի երկու ավանդույթ․

  • Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։
  • Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից:
sev lich