Ինչպե՞ս ոչխարների պատճառով հայտնի վանքի վանահայրն ու նրա երկու օգնականները զոհվեցին․ մի պայքարի պատմություն

Սալմաստի Դերիկա վանքը դարձել էր հայդուկների հենակետը։ Այնտեղ հոգևոր սպասավոր էր արցախցի Մովսես Իշխանյանը, ով վանքում հանգրվանելու հենց առաջին իսկ օրից ձեռնարկել էր վանքի վերականգնումն ու ամրացումը: Մինչ հայդուկների այստեղ հաստատվելը քուրդ ավազակները անընդմեջ թալանի էին ենթարկում տեղի թե հայկական, թե պարսկական գյուղերը, սակայն դրությունը կտրուկ փոխվեց, երբ հայդուկային հենակետ դարձավ Դերիկա վանքը:

Բայց մի օր քրդերը վանքի ոչխարներին գողանալու նպատակով գողեգող մոտենում են վանքին, իսկ Մոսվսես վանահայրը իր երկու օգնականների՝ Ղազարի ու Նշանի հետ նկատելով դա կռվի է բռնվում մեծաքանակ քրդերի հետ: Անհավասար կռվում երեքն էլ զոհվում են:

Արմենակ Եկարյանը ութ հայդուկների հետ դարանակալում են նրանց: Կեսօրին գալիս են քրդերը և անտեղյակ հայ ֆիդայինների ներկայությունից՝ հանգիստ մտնում են ձորն ու հայտնվում վաղօրոք պատրաստված ծուղակում:

Հայդուկները անխնա կոտորում են քրդերին, բայց նրանցից մեկին հաջողվում է փախչել։ վելի քան 500 հոգուց բաղկացած պատժիչ զորախումբ է կազմվում և շարժվում դեպի Դերիկա վանք: Կռվի ընթացքում մի հետաքրքիր դիպված է տեղի ունենում:

Կռվի թեժ պահին թուրքերի ուշադրությունն գրավում է վանքի 14-ամյահովիվը: Սկսում են հեռվից կրակել պատանու վրա: Տեսնելով այդ՝ Նիկոլ Դումանը Սաքոյի հետ դուրս են գալիս դիրքից և տղային փրկելու նպատակով, շարժվում մոտակա բլուրը: Նրանք հասնում են մոտակա բլուրը և այնտեղից գնդակների անվրեպ տարափ է տեղում թուրքերի գլխին ու հնարավորություն է տալիս պատանուն անվտանգ հասնելու վանք: Բազմաթիվ զոհեր տալով, նրանք թողնում են վանքի պաշարումն ու հեռանում: