Հերոս Արթուրը կյանքը տվեց հայրենիքին․ նա պայմանագրային էր ու ծառայում էր որպես հետախույզ

Հերթական մեր հերոսներից էր Արթուր Սուլեյմանյանը։ Նա արցախցի էր, Ճարտարում էր ծնվել ու մեծացել։ Անցել էր պարտադիր զինվորական ծառայություն, իսկ այն ավարտելուց հետո արդեն որպես պայմանագրային էր ծառայում՝ դառնալով հետախույզ։

Արթուրն անցել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի միջով, նա հերոսաբար էր դրսևորել իրեն այնտեղ։ Կռվել էր հերոս եղբայրների կողքին ու պահել դիրքերը։ Բայց ամեն ինչ դեռ առջևում էր, նա դեռ փառքով պետք է անցներ նաև Արցախյան երկրորդ պատերազմը, բայց ավաղ…ճակատագիրն այլ բան էր նախատեսել։

Հոկտեմբերի 23-ին, հերթական հետախուզական գործողություններից մեկի ժամանակ Վարանդայում (Ֆիզուլի) ընկնում է Արթուրը…թշնամու դիպուկ կրակը դիպչում է մեր խիզախ հերոսին։ Նա հայրենիքի պաշտպանությունն ամեն ինչից վեր դասեց, մինչև վերջ պահեց իր սուրբ հողը։ Չփախավ իր հայրենի Արցախից, մենակ չթողեց իր ծննդավայրն ու կյանքը տվեց հանուն այն հողի, որտեղ ծնվել էր։