Գիտե՞ք՝ որ ՀԱՅ գրողներն են Նոր տարվա փող խնդրել Դերենիկ Դեմիրճյանից. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ, որոնք հենց այդ գրողներն են պատմել

Նշենք, որ այս պատմությունը մենք այսօր կարդում ենք՝ շնորհիվ Սերո Խանզադյանի, ով այս մասին պատմել է 1995թ-ին Դերենիկ Դեմիրճյանի թանգարանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ թանգարանի վարիչին:

Հայրենական պատերազմին հաջորդած տարիներին Հայաստանում Նոր տարի նշելը հեշտ չէր։ Սյունեցի մեծանուն գրողներ Սերո Խանզադյանն ու Համո Սահյանն իրենց նորաստեղծ ընտանիքներին տոն պարգևելու համար ստիպված էին գումար խնդրել այդ տարիներին արդեն ճանաչում վայելող իրենց ավագ գործընկերոջից։

Դեմիրճյանը, որ դժվարին ճակատագրի ու ընտանեկան ոչ այնքան երջանիկ կյանքի պատճառով միշտ չէր սիրում Ամանորը, բարյացակամությամբ չի ընդունում երիտասարդ գրչակիցներին ու նույնիսկ դուրս է անում տնից։

«Դեմիրճյանն, անշուշտ, տանը խնդիրներ ուներ, տղան վատառողջ էր, և զայրանալու պատճառներ կային։ Դժվար է կռահել, թե այդ պահին իրենք որ տրամադրության մեջ են հանդիպել Դեմիրճյանին։ Բայց հաջորդ օրը մեծանուն գրողը գնացել է Գրողների միություն, դուրս գրել այն տարիների համար զգալի գումար Սերո Խանզադյանի և Համո Սահյանի համար, որպեսզի երիտասարդ գրողների ընտանիքները չզրկվեն Նոր տարի նշելու հնարավորությունից»,- պատմում է Ռաֆայելյանը։

Այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյանին Ամանորն առանձնապես չի ոգևորել, վկայում է նաև այն, որ գրողի անձնական արխիվում պահպանվել է Նոր տարվա առիթով միայն մեկ շնորհավորական բացիկ։ Իր ուսուցչին փոքրիկ երկտողով շնորհավորել է նրա աշակերտուհին` Մանուշակ Նիկողոսյանը։