Հովհաննես Թումանյանը իր խոսքով ցույց տվեց կաթողիկոսին, որ ինքը ճիշտ է վարվել․ ահա թե ո՞րն էր խնդիրը

Հովհաննես Թումանյանի գաղթականներին օգնելու պատմությունները անթիվ են, բայց յուրաքանչյուրում մենք այլ կողմից են բացահայտում ՄԵԾ գրողին։ Այս պատմություն էլ հենց նրա մասին է, թե ինչպես է գրողը առհամարհել կաթողիկոսի խոսքը և արել այնպես, ինչպես ճիշտ է գտել։

Հովհաննես Թումանյանը 1915 թվականին Թիֆլիսից էջմիածին է գալիս՝ Արևմտյան Հայաստանի զանազան գավառներից հավաքված և սովից ու հիվանդություններից մեռնող հազարավոր հայ գաղթականներին օգնելու համար: Կարիք է լինում վանքին պատկանող ինչ-որ տուն տրամադրել գաղթականներին: Թումանյանն այդ խնդրով անձամբ դիմում է կաթողիկոսին: Կաթողիկոսը հրաժարվում է նորակառույց շենքը տալ գաղթականներին՝ որպես ապաստարան: Վրդովված Թումանյանը իր դժկամությունն է արտահայտում կաթողիկոսին՝ նրա մերժման համար և գաղթական երեխաներին տեղավորում նորակառույց վեհարանի շենքում: Կաթողիկոսը զայրանում և իր մոտ է կանչում բանաստեղծին:

-Հիշեցե՛ք, պարո՛ն Թումանյան,որ ես Ամենայն Հայոց կաթողիկոսն եմ, — ասում է դժկամ կաթողիկոսը:

Իսկ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ, — պատասխանում է նրան Թումանյանը: