Հրաչյա Աճառյանը 3 ռուբլի է տալիս իրեն պարտք դասախոսին, որ պարտքը վերադարձնի․ ահա թե ի՞նչ եղավ այդ 3 ռուբլու հետ

Հրաչյա Աճառյանի մասին մեզ հասած պատմությունները շատ են ու յուրաքանչուրը յուրովի է բացահայտում լեզբավանին։ Ահս պատմությունն էլ հետաքրքիր դրվագ է Աճառյանի կյանքից․

« Համալսարանի դասախոսներից մեկը՝ մասնագիտությամբ ինժեներ, ոչինչ չհասկանալով հանդերձ «Արմատական բառարանից», բաժանորդագրվում է: Երբ առաջին պրակը ստանում է, փող չի տալիս’ ասելով, թե մոտը չկա: Կենսուրախ, կատակասեր, կերուխումի սիրահար ինժեները ձգձգում է փողը, մինչդեռ Աճառյանը հիշեցնում է նրա պարտքը: Մի անգամ նա տեսնում է ,որ ինժեները, մի խումբ վարորդների հետ ինչ-որ կրպակի մոտ կանգնած, գարեջուր է խմում և բոլորի փոխարեն էլ ինքն է վճարում: Մոտենում է, ասում.
-Բարեկա՛մ, գարեջուր խմելու փող ունես, պարտքդ տալու փող չունե՞ս:
Ինժեները, որ պարզապես սիրել է զվարճանալ, հրավիրում է նրան գարեջուր խմելու: Աճառյանը մերժում է ու նրան կանչելով մի կողմ, ասում է.
֊Ամոթ է, քանի տարի է պարդքդ չես վճարում : Եթե փող չունես, ես քեզ անվերադարձ 3 ռուբլի տամ, վճարիր պարտքդ, պարտական մնալը լավ բան չէ:
Գլուխը բավական տաքացած դասախոսը համաձայնվում է, առնում 3 ռուբլին, բայց փոխանակ պարտքը մարելու՝ այդ գումարն էլ է գարեջրի տալիս: էլի անցնում են տարիներ… Աճառյանի մահվան օրը նրա դագաղի մոտ ամենից անկեղծ արցունք թափողներից մեկը լինում է հենց զվարճասեր ինժեները…»։