Ինչու՞ էր Իսահակյանի հարսը հյուր գնացել Չարենցին. ահա, թե ինչ փոխանցեց նրան Չարենցը

Հայտնի է, որ Ավետիք Իսահակյանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել արևելյան մշակույթի նկատմամբ և ունեցել է չինական և հնդկական արձանիկների հետաքրքիր հավաքածու, որոնք վարպետը բերել է արտասահմանից։

Կյանքի վերջին ամիսներին Եղիշե Չարենցը, ով մեղադրվում էր հակահեղափոխության և տրոցկիզմի մեջ, տնային կալանքի տակ էր: Ավետիք Իսահակյանը և նրա ընտանիքի անդամները փորձում էին կապ պահպանել Չարենցի հետ։

«Սիրելի Ավետիքին, Չարենց, 24 / VI 1937թ.»

Իսահակյանի Հարսը՝ դերասանուհի Բելլա Իսահակյանը, բանաստեղծի բանտարկությունից մի քանի ամիս առաջ այցելել է նրան: Հանդիպման ավարտին Չարենցը խնդրեց նրան մի քիչ սպասել, իսկ ինքը մտախոհորեն սկսեց իր սեղանին դրված արձանիկների վրա նայել։

Այնուհետեւ վերցրեց շոու-սինի չինական արձանիկը և նրա պատվանդանի տակ քերծեց. «Սիրելի Ավետիքին, Չարենց, 24 / VI 1937թ.»

Այժմ արձանը պահվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում։