Ինչու՞ ԱՆԱՀԻՏԻ արձանի վրա հարձակված ՀՌՈՄԵԱՑԻ զինվորը կուրացավ. գիտե՞ս այս պատմությունը

Մ.թ.ա 34-ին հռոմեական զորավար Անտոնին իր պարթևական արշավանքի ժամանակ մտավ Եկեղյաց գավառի Իրիզավան՝ «Բարձր Հայքում» որտեղ տեղադրված էր հայ աստվածուհու՝ Անահիտի հսկայական ոսկե հուշարձանը։

Նրա զինվորները քանդեցին արձանը և որպես ավար բաժանեցին միմյանց միջև և տարան Հռոմ։ Լուրեր էին շրջանառվում, որ Անահիտ արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել է, հետո խելագարվել ու մահացել։

Հռոմեական պատմաբան Պլինիյը գրել է, որ այդ վանդալիզմին մասնակցած զինվորը շքեղ ճաշկերույթ է կազմակերպել Օգոստոս կայսեր պատվին։

Կայսրը հարցրեց Անահիտի արձանի մասին, զինվորը պատմեց, որ ինքը եղել է հուշարձանի վրա հարձակվողներից առաջինը, և այդ ճաշի ծախսերը հոգացել է Անահիտ արձանի սրունքի կտորով։

Հինավուրց Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում և Վասպուրականում, կային Անահիտի տաճարներ: Անահիտը հայերի գլխավոր Աստծո՝ Արամազդի դուստրն էր և մայրության, պտղի աստվածուհին ու Սուրբ մարմնավորումն ու հովանավորն էր ։