«Որքան էլ չեմ սիրում ՆՐԱՆ, նա մի մեծ առավելություն ունի, ՆԱ ՀԱՅ Է». ո՞ր հայտնի ՀԱՅԻ մասին է այպես ասել ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅԸ

Երբ Հեմինգուեյը հաստատվեց Լոնդոնի «Դորչեսթր» հյուրանոցում և նրա համարն անմիջապես ձգողական կենտրոն դարձավ, ուր գալիս էին գրողներ, ռազմական թղթակիցներ, ֆոտոլրագրողներ: Այստեղ էին Հեմինգուեյի բազում հին ծանոթներն ու ընկերները: Օրերից մի օր «Դորչեսթրի» հյուրերի թվում հայտնվեց նաև Ուիլյամ Սարոյանը, որը եկել եր Էռնեստի կրտսեր եղբոր Լեսթերի հետ, որի հետ նա ծառայում էր պատերազմական կինովավերագրության մեջ: Սակայն, ոչ լոնդոնյան հանդիպումները, ոչ` փարիզյան, չընկերացրեցին նրանց:

Մի անգամ նրանք նույնիսկ կռվել են փարիզյան սրճարաններից մեկում, որտեղ մինչ օրս ցուցանակ է կախված. «Այստեղ կռվել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:


Սարոյանի և Հեմինգուեյի հարաբերությունները չբարելավվեցին ոչ 10, ոչ 20 տարի անց: Նրանք չէին համակրում մրմյանց: Նրանք հակառակորդներ մնացին մինչև վերջ, սակայն յուրաքանչյուրն ընդունում էր հակառակոդի հանճար լինելը: Սարոյանն ասում էր. «Հեմինգուեյն ամենամեծ անգլալեզու գրողն է: Նա այնպես է գրել, կարծես դա Հին կտակարանն է: Մարդը մտավ քաղաք և դուրս եկավ քաղաքից: Շատերն են փորձել այդքան պարզ գրել, բայց ոչ ոք չի կարողացել»:

Որքան էլ նրանց մեջ եղել են տարաձայնություններ, միեւնույն է, երկուսն էլ բարձր են գնահատել միմյանց գրականությունը։ Հեմինգուեյն այսպես է ասել Սարոյանի մասին. «Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ. դա նրա հայ լինելն է»։ Հայերի մասին Հեմինգուեյը բարձր կարծիք էր հայտնում նաեւ հավաքույթների, հաճախ գրական երեկույթների ժամանակ։ Հայերի արժանիքները գնահատեց այնպես, որ հենց այս ազգի մեջ փնտրեց իրեն բարեկամ ու մրցակից…Տ