Ինչպե՞ս ՄՈՒԹ ՈՒ ՑՈՒՐՏ տարիներին ՆԱՐԵԿԱՑՈՒ մատյանը օգնեց ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ողջ մնալ

90-ականների սկզբին, երբ Երևանում ցուրտ էր, մութ էր ու սով, երկիրն էլ ղեկավարում էր առաջին նախագահը, ժողովուրդը վաճառքի հանեց այն ամենը, ինչ կարող էր գոնե փոքր–ինչ գումար արժենալ, իսկ որոշ դեպքերում նաև այն, ինչը նույնիսկ գին չուներ։ Օրինակ` գրքերը։

Մի օր երիտասարդը, հայտնվելով օգտագործված ապրանքների շուկայում, ձեռքը վերցրեց ապրանքային տեսքը կորցրած ֆոլիանտը, թերթեց, հետաքրքրվեց, հարցրեց գինն ու, չնչին գումար վճարելով, գիրքը տուն տարավ։ Այնուհետև երկրորդը, հետո` երրորդը, որից հետո դարձավ շուկայի մշտական հաճախորդը։ Այդ ժամանակ մարդկանց տներում շատ գրքեր կային:

Վերադառնանք Երևանում վաճառվող գրքերի շուկային։ Այդ նույն երիտասարդը իր 2 ընկերների հետ շուտով հայկական գրքերի տասնյակ հին տպագրություններ հավաքեց։ Այդ 3 ընկերներն էին՝  Գևորգ Ներսեսյանը, Յուրի Մինասյանը, Հասմիկ Տիգրանյանը:

– Մեր ծրագրի նպատակն էր, – շարունակում է Գևորգը, – հայկական տպագիր գրքի 500-ամյակին ընդառաջ ստեղծել հայկական գրատպության մեջ զարդարվեստի կատալոգ, թողարկել «Զարդավոր դեկոր հայկական հնատիպ գրքերում»–ի մի քանի պատկերազարդ հրատարակություն:

Նրանք աշխարհին ներկայացրին հայկական զարդանախշերով մատյաններին ու դրանով աշխատեցին գումար՝ պահպանել իրենց ֆիզիկական գոյությունը: Եվ ոչ միայն պարզապես գոյությունը, նրանք աշխարհին ներկայացրին հայկական մշակույթը:

Վերցրեք այսպես կոչված գիշերային ընթերցանության համար նախատեսված գրքերից մեկը, հետո, օրինակ, «Գրիգոր Նարեկացու կյանքը» և զգացեք տարբերությունը։