«Ես գիտեմ ինչ են արել Ձեր հետ իմ նախնեները, ներե՛ք մեզ, եթե կարող եք». ինչպե՞ս և ո՞րտեղ թուրք պաշտոնյան ներողություն խնդրեց ՀԱՅԵՐԻՑ

Ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդներն անհավանական պատմություններեն են պատմում: Ահա, թե ինչ է պատմում նրանցից մեկը, թե ինչպես թուրք բիզնեսմենը ներողություն խնդրեն նրանցից:

Տարիներ առաջ մի քննարկման ժամանակ կանխատեսեցի՝ Թուրքիան, շատ հավանական է, ի վերջո կճանաչի, որ հայերի հետ վատ բաներ են կատարվել Օսմանյան կայսրությունում։ Մի՛ ալարեք, մտեք իրենց արտգործնախարարության կայքը ու կիմանաք, որ, այո՛, 10 տարվա ընթացքում՝ 1912-ից մինչև 1922 թվականը, կյանքից զրկվել է մոտ 600 հազար հայ, բայց այդ նույն տարիներին մահմեդականների կորուստներն անհամեմատ ավելին են եղել՝ 2,5 միլիոն։

Ուզում եմ այսօր մի բան խոստովանել, չգիտեմ ինչպես կընդունվի, բայց անկեղծ ասեմ՝ իրականում ինձ այնքան էլ չի հետաքրքրում՝ կճանաչե՞ն Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանությունը, թե՞ չեն ճանաչի։ Իսկական ճանաչումը ես տեսել եմ Պրահայում, որտեղ տարիներ առաջ աշխատում էի։ Հայերով գնացել էինք մի ռեստորան, որի տերը թուրք էր։ Երևի հասկացավ, որ հայերեն ենք խոսում, մոտեցավ մեր սեղանին ու ասաց. «Որքան էլ մեր իշխանությունները պնդեն, թե ոչինչ չի եղել, շատ լավ գիտեմ, թե ինչպես են վարվել ձեր նախնիների հետ իմ հայրենիքում։ Ու մեր ողջ ազգի անունից ներողություն եմ խնդրում։ Ներե՛ք, եթե, իհարկե, կարող եք»։ Ու գնաց։ Ես հասկացա՝ գոնե ինձ համար ա՛յ սա էր իսկական ճանաչումը։